Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարան Բաքվի հետ «Kaan» հինգերորդ սերնդի թուրքական ռազմական ինքնաթիռի նախագծի շուրջ համաձայնության է եկել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գյուլերի խոսքով՝ Թուրքիան այդ հարցի շուրջ համաձայնության կգա նաև Պակիստանի հետ:
Նշում է, որ եթե երկրի նախարարությունը հավանություն տա Ադրբեջանի առաջարկին, թուրքական «TUSAŞ» ընկերությունը կաջակցի «Kaan» նախագծի շուրջ համագործակցության առաջարկին:
Նոր ինքնաթիռի առաջին թռիչքը նախատեսվում է մինչև 2023 թվականի վերջը։ Անկարան նախատեսում է, որ «Kaan»-ը Ֆրանսիայում կփոխարինի ամերիկյան արտադրության F-16 կործանիչներին: