Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է սկսել «շրջակա միջավայրի լայնածավալ ոչնչացման» համար, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Բեռնի կոնվենցիայի հոդվածների համաձայն՝ Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է սկսվել «շրջակա միջավայրի լայնածավալ ոչնչացման համար», հայտարարել է Ադրբեջանի Գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասկերովը՝ թեմայի վերաբերյալ դատավորների միջազգային համաժողովում իր ելույթում։
Ասկերովը հավելել է, որ շարունակվում է Հայաստանի կողմից «30-ամյա օկուպացիայի արդյունքում Ադրբեջանի բնությանը հասցված բնապահպանական վնասի» հետաքննության գործընթացը։