Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի հետ շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաղորդում են, որ Ալիևը հանդիպման ընթացքում նշել է Ադրբեջանի մտադրությունները՝ կապված տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և դրա վաղ ստորագրման հետ։
ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Կովկասի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը մինչև հոկտեմբերի 27-ն այցելելու է Ադրբեջան, Թուրքիա, և Հայաստան՝ բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք հարցեր: