Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ, հայտնում է Pars today-ը:
Ահմադիանը վերահաստատել է Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ արտահայտած իր խոսքերը, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անապահովության, անկայունության և ճգնաժամի պատճառ է հանդիսանում:
Այս հանդիպմանը Գրիգորյանը, հայտնում է հրատարակությունը, հայտարարել է Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների համակողմանի ընդլայնման պատրաստակամության մասին։
Ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարները քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները: