Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտը (AEI) հայտարարել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում բրիտանական նավթագազային British Petroleum (BP) ընկերության հեղինակության կորստի սպառնալիքի մասին։
«Եթե Ադրբեջանը, վստահ լինելով գազի իր եկամուտների վրա, փորձի ամբողջությամբ ոչնչացնել ամենահին քրիստոնեական պետությունը, BP-ն կարող է ուսերը թոթվել, բայց ընկերության համար անհնար կլինի խուսափել հեղինակության բծից»,- գրում է ինստիտուտը։
Հոդվածի հեղինակ Մայքլ Ռուբինն ընդգծել է, որ բրիտանական ընկերության եկամուտը Բաքվին թույլ է տալիս զենք գնել Իսրայելից և Թուրքիայից՝ հայ քրիստոնյաների ցեղասպանություն իրականացնելու համար։ «Մինչ Հայաստանը կառուցում է մաքսակետեր և աստղադիտարաններ, Ադրբեջանը կառուցում է ուղղաթիռային հրապարակներ, օդանավակայաններ, հրթիռային կայաններ և ժամանակակից ռադիոտեղորոշիչ կայաններ»,- հավելել է նա։
Ռուբինը նաև նշել է, որ թեև ընկերությունն իրավական պատասխանատվություն չի կրում Լեռնային Ղարաբաղում Հայոց ցեղասպանության համար, սակայն նրա համագործակցությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի հետ անհեռատես է թվում, քանի որ երկարաժամկետ հեռանկարում երկրում կա իշխանափոխության հնարավորություն։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի տնտեսությունը «մեկ գործողության շոու» է, և բնակչության դժգոհությունն Ալիևից արագորեն աճում է։ «Ոչ մի նախկին խորհրդային բռնապետություն չի ակնկալում գունավոր հեղափոխություն մինչև այն օրը, երբ այն կսկսվի»,- եզրափակել է հեղինակը և պնդել, որ բրիտանական ընկերությունը պետք է դադարեցնի բռնապետի ցեղասպանական հավակնությունների ֆինանսավորումը:
Նոյեմբերի սկզբին The Guardian-ը գրել էր British Petroleum-ի (BP) կողմից ադրբեջանական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ֆինանսավորման մասին։ Հոկտեմբերի 9-ին ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել էր Բաքվի կողմից «մի քանի շաբաթվա ընթացքում» նոր ռազմական ագրեսիայի սպառնալիքի մասին։ Նոյեմբերի 1-ին Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը նույնպես կարմիր դրոշով ահազանգ էր տարածել Հայաստան ադրբեջանական ներխուժման սպառնալիքի վերաբերյալ։
Երազում եմ տեսնել՝ ինչպես են հայերը ժամանակ անցկացնում Բաքվում, ադրբեջանցիները՝ Սևանում․ Փայլան
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը, խոսելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, հայտարարում է, որ «ցանկանում է...