Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարություններն ստորագրել են 2024 թվականի ռազմական համագործակցության պլանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համագործակցության պլանն ստորագրվել է Բաքվում Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպման ժամանակ։
Կողմերը քննարկել են նաև երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակել համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման շուրջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում կայանալու է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: