Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
Նշվում է, որ 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21։00-ին։
Էպիկենտրոնը գտնվել է Կասպից ծովում՝ Աստարա կայարանից 45 կմ հարավ-արևելք, օջախի խորությունը կազմել է 11 կմ։
Տուժածներ և վնասներ չկան։