Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ-խմբ․) են հայտարարել, նրանց հրահանգել են 48 ժամվա ընթացքում լքել երկիրը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ այսօր արտգործնախարարություն են կանչել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոյին։
«Ֆրանսիայի դեսպանին տեղեկացրել ենք, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»՝ դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի և դիվանագիտական հարաբերությունների մասին 1961թ. Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության պատճառով»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Համապատասխան նոտան Բաքուն ներկայացրել է ֆրանսիական կողմին։