Թբիլիսիից ոչ հեռու տեղի է ունեցել 4,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Sputnik Грузия-ն՝ հղում կատարելով Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են դեկտեմբերի 30-ի առավոտյան՝ ժամը 08.58-ին՝ Դմանիսի քաղաքից 9 կմ և Թբիլիսիից 53 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6 կմ խորության վրա։ Ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։