Իրանում պայթյուն է որոտացել գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, հայտնել է IRNA-ն։
«Առաջին պայթյունը տեղի է ունեցել Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանից 700 մետր հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ գերեզմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա և եղել է ուխտավորների արահետից և հսկիչ դարպասից դուրս»,- պարզաբանել է գործակալությունը։
Քերմանի շտապօգնության տնօրենը հայտարարել է, որ մինչ այժմ այս միջադեպից ավելի քան 170 տուժածներ տեղափոխվել են Քերմանի հիվանդանոցներ, ևս 73 մարդ մահացել է, գրել է լրատվականը։
Քերմանի անվտանգության գծով փոխնահանգապետը լրատվամիջոցներին տված հարցազրույցում հաստատել է, որ տեղի ունեցած երկու պայթյունները ահաբեկչական հարձակումներ են։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: