Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում հունվարի 28-ին զինված հարձակում է տեղի ունեցել, մեկ անձ մահացել է, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայանին։
Հրաձգությունը տեղի է ունեցել Սուրբ Մարիամ եկեղեցում՝ աղոթքի ժամանակ։ Հարձակումը գործել են երկու անձինք։
Կատարվածի փաստով հետաքննություն է սկսվել։ Տեղեկացրել են, որ մահացածը Թուրքիայի քաղաքացի է, բայց ազգությունը չի նշվում: