«Վրացական երազանքը» Իրակլի Կոբախիձեին առաջադրել է Վրաստանի վարչապետի թեկնածու, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կոբախիձեն ստացել է լիակատար աջակցություն»,- համագումարի քվեարկության արդյունքներից հետո հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։
Այսպիսով՝ Կոբախիձեն և Ղարիբաշվիլին «փոխվել են» պաշտոններով։ Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ պետք է վստահություն հայտնի վարչապետի թեկնածուին և նրա կառավարությանը։ Վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է ստանալ պատգամավորների 76 ձայն՝ 150-ից։
Վրաստանի կառավարությունում ռոտացիան տեղի է ունեցել ծրագրված խորհրդարանական ընտրություններից ինը ամիս առաջ, որոնք նշանակված են հոկտեմբերի 26-ին։ Խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով՝ 5 տոկոս սահմանով։
Հունվարի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր զբաղեցրած պաշտոնը թողնելու որոշման մասին։ Նա վարչապետի պաշտոնն զբաղեցրել է երկու անգամ՝ 2013-2015 և 2021-2024 թվականերին։ Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» կուսակցությունից է, որը երկրում իշխում է 2012 թվականից: Վրացագետ Ջոնի Մելիքյանը Armenia Tiday-ի հետ զրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականն սպասված էր համարել:
«Էթնիկ զտումների նպատակաուղղված արշավ». Freedom House-ը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումների միտումնավոր արշավի մեջ և ժողովրդավարական երկրներին...