Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքարդյունաբերական քարտեզը, հայտնել է Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական միության նախագահ Մուքաբիլ Բայրամովը։ Նա ասել է, որ քարտեզի 40 տոկոսը պատրաստ է։
2023 թվականի օգոստոսին Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը Հայաստանին մեղադրել էր իր էկոլոգիան վնասելու համար։ Օգոստոսի 19-ին BakuTV-ն հարցազրույց էր վերցրել հայ բնապահպաններից՝ տարածաշրջանի էկոլոգիայի վրա հայկական հանքարդյունաբերական ձեռնարկությունների ազդեցության մասին զեկույցի համար։ «Էկո-մեդիա» կազմակերպության հիմնադիր Նարինե Կիրակոսյանի խոսքով՝ BakuTV-ի ռեպորտաժը «հայ բնապահպանների բերանով» մեղադրում էր տեղական հանքարդյունաբերական հսկաներին Հարավային Կովկասում տեղի ունեցած էկոլոգիական աղետի մեջ։