Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի դիմադրողականության բարձրացման գործում Ֆրասիայի ցուցաբերած օժանդակությունը:
Փաշինյանի խոսքով՝ երկրները պաշտպանության ոլորտում նոր հարաբերություններ են հաստատել, ինչն էական է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար:
«Այդ առումով կան քննադատություններ, և ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը: ՀՀ-ի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ կերպ չի կարող անհանգստություն առաջացնել. մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է և ՀՀ-ի լեգիտիմ, ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելը, մեր երկրի դիմադրողականությունը բարձրացնելը»,- նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է նաև Ֆրանսիայի առանձնահատուկ դերը ԵՄ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունների զարգացման գործում:
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել՝ մասնակցելու Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: