Ստամբուլի սրճարաններից մեկի դիմաց զինված միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել, հայտնել է TRT Haber-ը։
Ըստ լրատվականի՝ թուրքական ծագումով Շվեդիայի երեք քաղաքացի վիճել է մեկ այլ շվեդացու՝ Մազլում Այրանջիի հետ։ Նրանց միջև քաշքշուկը վերաճել է փոխհրաձգության։
Պարբերականը հայտնել է, որ Այրանջին գնդակահարվել է, իսկ միջադեպի մեկ այլ մասնակից՝ Ումութ Քոյունջուն, վիրավորվել է ոտքից։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։