Իրանի Խոյ քաղաքից 11 կմ արևելք 4,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ գրանցվել, որն զգացվել է նաև Սյունիքի մարզում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժն զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ, Ագարակ և Ալվանք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։