Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց տվյալներով՝ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ներկա վիճակի, ինչպես նաև պետական սահմանների սահմանազատման ադրբեջանա-հայկական պետական հանձնաժողովների շրջանակներում ձեռք բերված արդյունքների մասին։
Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են «Միջին միջանցքի» կարևորությունն Արևելքի և Արևմուտքի միջև բեռնափոխադրումների իրականացման գործում, ինչպես նաև շեշտել են Անկարայի և Բաքվի միջև «համակարգված գործունեության և փոխադարձ աջակցության շարունակման և ամրապնդման կարևորությունը»։