Վրաստանի արևելքում գետերը վարարել են ու հեղեղել փողոցները, հայտնել է Sputnik Georgia-ն։
Մասնավորապես, Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են փողոցներ, բնակելի տներ։ Նշվում է, որ հեղեղի հետևանքով վնասվել են կապի գծերը, ճանապարհային ենթակառուցվածքները, հեղեղվել են գյուղատնտեսական նշանակության հողերը:
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, զոհերի պատճառ դարձել։ Ժամը 14։00-ի դրությամբ կա 2 զոհ, աղետից փրկվել է 20 քաղաքացի։ Ավերվել են կամուրջներն ու ճանապարհներ, մարդկանց տարհանում են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել է նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել են Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։