Պաշտոնական Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը, հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մի քանի օր առաջ խաղաղության պայմանագրի նոր նախագիծ ենք ստացել Հայաստանից։ Այնտեղ նկատվում է բաց մնացած հարցերի թվի նվազում: Դրական առաջընթաց է նկատվում մի շարք կետերում։ Այսինքն՝ դրական դինամիկա ենք տեսնում»,- ասել է Բայրամովը:
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ Երևանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։
Վրացական ընդդիմությունը հայտարարել է նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույցեր կազմակերպելու մասին
Վրաստանի ընդդիմությունը Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է նոր խորհրդարանական ընտրությունների պահանջով բողոքի ցույցեր կազմակերպելու մտադրության մասին, հայտնում է...