Բաքուն ՀՀ սահմանադրությունը փոխելու իր պահանջն «օրինական» է անվանել։ Այս մասին նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության հունիսի 7-ի հայտարարությունը։
ՀՀ ԱԳՆ-ն շեշտել էր, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում էր որպես կոպիտ միջամտություն ՀՀ-ի ներքին գործերին։
Ադրբեջանի ԱԳՆ-ի գնահատմամբ՝ ՀՀ-ի արձագանքն այն մասին, որ նմանատիպ պահանջները Հայաստանի ներքին գործերին միջամտություն են, տվյալ իրավիճակը միայն որպես պահեստային տարբերակ պահպանելու միջոց են՝ ապագայում «Ադրբեջանի դեմ ագրեսիան վերսկսելու համար»։
Բաքուն անհիմն է անվանել հայկական կողմի մատնանշած՝ խաղաղության պայմանագրի նախագծում առկա այն դրույթը, որ «որևէ կողմ չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրությունը՝ կապված խաղաղության պայմանագրով իր պարտավորությունները չկատարելու հետ»։
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում Սահմանադրությունների փոփոխության հարց չկա։ Հունիսի 6-ին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։