Ադրբեջանում կարող է արտակարգ դրություն հայտարարվել։ Այս մասին այսօր նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարների կաբինետի մամուլի քարտուղար Իբրահիմ Մամեդովը, փոխանցում է Trend-ը։
«Երկրի ներսում արձանագրվել են վարակման դեպքեր։ Հայտարարվել է կարանտինի հատուկ ռեժիմ։ Այդ պատճառով քաղաքացիներին կոչ ենք անում տնից դուրս չգալ, քանի որ բուժվել է ընդամենը 26 մարդ, թեև վարակի դեպքերը հասել է 400-ի։ Եթե այսպես շարունակվի, ապա Ադրբեջանում կարող է արտակարգ դրություն հայտարարվել։ Սակայն մենք պետք է փորձենք, որպեսզի վարակի դեպքերի թիվը չաճի», – ասել է Մամեդովը։
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունում հաստատվել է երկրի տարածքում կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու լրացուցիչ միջոցառումների ցանկը (COVID-19): Մարտի 31-ից մինչև ապրիլի 20-ը քաղաքացիներին արգելվում է սպասարկել բոլոր առևտրային հաստատություններում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ մթերային խանութներից և դեղատներից, մատուցել ծննդյան, հարսանիքի, նշանադրության, հանգստի և ժամանցի ծառայություններ և այլն: