Հարավային Կովկասում արտաքին միջամտության ուժեղացումը պահանջում է Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական կոորդինացիա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Բաղերի Քանին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը, Բաղերի Քանին կովկասյան տարածաշրջանն անվանել է երկու երկրների ազգային շահերի և անվտանգության գոտի և ընդգծել այս տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության անհրաժեշտությունը։
Նա հայտարարել է տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ «նշելով կովկասյան տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների կարևորությունն ու զգայունությունը՝ հատկապես օտարների միջամտության աճի միտումը»։
«Այս ամենը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական խորհրդակցություններ Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև, և այդ առումով՝ տարածաշրջանային մեխանիզմների առավելագույն օգտագործում, ինչպիսին է 3+3 մեխանիզմը տարածաշրջանի խնդիրների լուծման համար»,- Իրանի արտգործնախարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը։