Բաքվում հունիսի 24-ին 38-ամյա տղամարդը 3 ոստիկանի և 1 քաղաքացու է սպանել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ տղամարդը Ռովշան Օգթայօղլուն է, որը հետախուզան մեջ էր և բազմիցս դատապարտվել է։ Նա զինված դիմադրություն է ցույց տվել այն ժամանակ, երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են ձերբակալել իրեն։
Իրավապահները տեղեկացրել են, որ նա փորձել է թաքնվել ընտանիքի անդամների հետևում, իսկ հետո կրակել է «Lancaster» մակնիշի որսորդական հրացանից՝ սպանելով ոստիկանններին և քաղաքացուն։