Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը բախվել է մեքենային, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
2022թ․ հոկտեմբերի 19-ին ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան բանակցություններ էր սկսել Թուրքիայի գործընկերների հետ՝ Սև ծովի ափին երկրորդ ատոմակայանի կառուցման շուրջ: Ներկայումս Ռոսատոմը Թուրքիայում կառուցում է «Աքքույու» ԱԷԿ-ը։ Սինոպի կայանը պետք է դառնա հանրապետության երկրորդ ատոմակայանը՝ համաձայն Անկարայի կողմից ընդունված երկրի զարգացման ռազմավարական ծրագրի:
2022թ․ մարտի 31-ին Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները դժվարացնում են Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման և ֆինանսավորման գործընթացները։
Երազում եմ տեսնել՝ ինչպես են հայերը ժամանակ անցկացնում Բաքվում, ադրբեջանցիները՝ Սևանում․ Փայլան
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը, խոսելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, հայտարարում է, որ «ցանկանում է...