ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը «հսկայական հնարավորություններ» կստեղծի տարածաշրջանի տնտեսական կապերի համար։
«Կա արտասովոր հնարավորություն, ներուժ երկրների միջև խաղաղության համաձայնագրի իրականացման համար, որը վերջ կդնի տասնամյակների հակամարտություններին և, իրականում, հսկայական հնարավորություն կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, երկրների միջև կապերի համար ինչպես արևելքից մինչև արևմուտք, այնպես էլ՝ հյուսիսից հարավ։ Ադրբեջանն այստեղ որոշիչ դեր է խաղում»,- ասել է նա։
Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն «ակտիվորեն կիրառել է դիվանագիտությունը՝ փորձելով օգնել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության համաձայնության հասնելու համար»։ Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնն այդ գործողություններն իրականացրել է ԵՄ-ի հետ շատ սերտ համագործակցությամբ և համակարգմամբ։
«Ընդամենը մեկ շաբաթ առաջ եմ խոսել նախագահ Ալիևի հետ։ Կարծում եմ, որ դա հասանելի է և հստակորեն համապատասխանում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի շահերին»,- ընդգծել է պետքարտուղարը։
Հունիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև հնարավոր համագործակցությունը «կբարելավի հարևանների հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում, ինչպես նաև պայմաններ կստեղծի Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից Վրաստանով ուՀայաստանով համաշխարհային շուկաներ ապրանքներ փոխադրելու համար»։