Վրաստանում այսօր՝ հուլիսի 2-ին, ավիացիոն բաղադրիչի մասնակցությամբ պլանային զորավարժության ժամանակ կործանվել է Պաշտպանության ուժերին պատկանող ինքնաթիռ, հայտնել է Վրաստանի ՊՆ-ն, տեղեկանում ենք «Պիռվելի առխի»-ից։
Գերատեսչության տվյալներով՝ Սու-25-ի կործանման հետևանքով մահացել է Պաշտպանության ուժերի օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին։
«Դեպքի պատճառները պարզելու նպատակով ՊՆ համապատասխան ծառայությունները մանրամասն քննություն են իրականացնում։ Պաշտպանության նախարարությունը ափսոսանք է հայտնում ողբերգական վթարի կապակցությամբ և ցավակցում մահացած օդաչուի ընտանիքին և մերձավորներին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։