Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տիպի զորքերի անձնակազմի հետ մարտավարական և հատուկ վարժանքներ է անցկացնում՝ մարտական աջակցության միջոցների հնարավորությունները գնահատելու, փոխգործակցությունը կազմակերպելու և բարդ իրավիճակներում համատեղ գործունեությունը բարելավելու նպատակով, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին զեկուցվել է, որ ժամանակակից կառավարման համակարգերի և բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ անցկացվող զորավարժությունների ընթացքում զինծառայողները պրոֆեսիոնալ կերպով կատարում են իրենց առջև դրված խնդիրները։