Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ հայկական կողմի առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ:
«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ալիևի հետ հանդիպումից Փաշինյանի հրաժարվելու մասին։
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հորդորել էր սպասել պաշտոնական հայտարարության։