Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, հայտնել է Կառավարության մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, ապա կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Փեզեշքիանը հաղթանակ էր տարել Իրանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին՝ այդ պաշտոնը զբաղեցրած Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի ժամանակ զոհվելուց հետո:
Նա ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Արևմտյան Ադրբեջանում՝ էթնիկ ադրբեջանցիների ընտանիքում։ Սրտի վիրաբույժ է, պրոֆեսոր: 2016-2020 թվականներին զբաղեցրել Է Իրանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2001-2005 թվականներին եղել է Մոհամմադ Խաթամիի կառավարության առողջապահության և բժշկական կրթության նախարարը: