Վրաստանը մտադիր է ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին արտահանձնել Բաքու, գրում է Ekhokavkaza.com-ը։
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ 2024 թվականից Սադիգովը հետախուզվում էր սպառնալիքներ հնչեցնելու և շորթում կատարելու մեղադրանքով։
Նշվում է, որ նա azel.tv-ի լրագրողն է։ Նա անօրինական է համարում ամուսնու ձերբակալությունը։ Նրա կինը՝ լրագրող Սևինջ Սադիգովան, ասել է, որ ամուսինը մեղավոր չէ, և նրան ձերբակալել են Ադրբեջանի կառավարության պատվերով։ Նա հայտնել է, որ Ադրբեջանից հեռացել են՝ վախենալով բռնաճնշումներից։ Ամուսինները Թբիլիսիում ապրում են 2023 թվականից՝ իրենց երկու երեխաների հետ, ասված է հրապարակման մեջ։