Թուրքիայի արևմտյան չորս նահանգում անտառային հրդեհներ են բռնկնվել, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
Նշվում է, որ հրդեհները բռնկվել են օգոստոսի 15-ին։ Չանաքքալե, Բոլու, Իզմիր և Մանիսա նահանգներում հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում են 1400 հրշեջ, 265 հրշեջ մեքենա և 45 մասնագիտացված օդանավ։
ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ հրդեհները հետզհետե ավելի են տարածվում։
Տարհանվել է 281 բնակիչ, զոհերի մասին տեղեկություններ չկան, հավելել են ԶԼՄ-ները։