Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասի կայունությունն ու անվտանգությունը կապել է Ռուսաստանի և Ադրբեջանի փոխգործակցության հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում Ալիևը հայտարարել է, որ այցի շրջանակներում ընդունված փաստաթղթերը հաստատում են Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների «բարեկամական և դաշնակցային բնույթը»։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Ադրբեջանի թեկնածությունը որպես ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների СOP29 համաժողովի անցկացման վայրի հարցում աջակցելու համար։ Ալիևի խոսքով՝ դա «չափազանց կարևոր էր», և երկրները երկկողմ ձևաչափով աշխատում են խորհրդաժողովին նախապատրաստվելու ուղղությամբ։
Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով գտնվում է Ադրբեջանում։ Նա Ալիևի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։