Իրանի խորհրդարանը հաստատել է նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջարկած ցուցակի բոլոր նախարարների թեկնածությունները, հայտնել է TACC-ը՝ հղում անելով երկրի կառավարությանը մամուլի ծառայությանը։
Քաղաքական գործիչների անուններն ընթերցել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նախորդ կաբինետի միակ նախարարը, ով պահպանում է իր պորտֆելը, հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբն է։
Օգոստոսի 11-ին Փեզեշքիանը երկրի խորհրդարանին էր ներկայացրել իր կաբինետի նախարարների պաշտոնների թեկնածուների ցուցակը։ Փեզեշքիանը հաղթանակ էր տարել Իրանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին՝ այդ պաշտոնն զբաղեցրած Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո: