Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Կովկասում տարածաշրջանային զարգացումներին՝ քննարկելով միջազգային որոշ հարցեր, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ Ջեյհուն Բայրամովը և Սեյեդ Աբբաս Արաղչին ընդգծել են այդ նպատակով առկա կարողությունների կիրառման անհրաժեշտությունը։
Բանակցությունների ընթացքում Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետներն անդրադարձել են նաև Կովկասում տարածաշրջանային զարգացումներին՝ քննարկելով միջազգային որոշ հարցեր։
Կողմերը միմյանց հրավիրել են այցելել Թեհրան և Բաքու՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը։