Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել են երկրի իշխանությունները:
Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը տեղեկացրել է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 09:31-ին, օջախը գտնվել է Էվրի քաղաքի մոտ՝ 7 կմ խորության վրա։
Վարչությունը նշել է, որ ավերածությունների ը տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: