Վրաստանի Հարավային Քվեմո Քարթլի երկրամասի Դմանիսի քաղաքում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 49 կմ հեռավորության վրա։ Օջախը՝ 7 կմ խորությամբ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Սեպտեմբերի 7-ին Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։