Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրն այցելել է Բաքու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրանց տեղեկությունների՝ Մուրը դասախոսություն է կարդացել Բաքվի ADA համալսարանում:
2024թ․ փետրվարի 16-ին Մուրը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը տեղի էր ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Փաշինյանը Մուրի հետ հանդիպել էր նաև 2022 թվականի դեկտեմբերին։ Զրուցակիցները քննարկել էին Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, անդրադարձ կատարել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների: