Մոսկվան կտրականապես համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ՀԱՊԿ-ը Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանությանը վտանգ չի սպառնում։ Ընդհակառակը, այս կազմակերպությունը պահպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը։ Բայց մենք համբերությամբ այս դիրքորոշումը կհասցնենք Հայաստանի ղեկավարության ուշադրությանը»,- հայտարարել է նա:
Սեպտեմբերի 18-ին Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ ՀԱՊԿ-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, գոյությանը, ինքնիշխանությանը և պետականությանը։