Ադրբեջանը և Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԱՄՆ վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների վերացումը, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիության հաստատումը մեր հիմնական սկզբունքներից են։ Թուրքիան կարևոր է համարում, որ բոլոր պետությունները հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,- ասել է Էրդողանը։
Հուլիսի 13-ին Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական քայլը։ Թուրքիայի ղեկավարը նշել էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին»։