Վրաստանի Պաշտպանության ուժերի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի ուսումնադաշտում տեղի է ունեցել բազմազգ հրամանատարաշտաբային պատրաստության՝ Eternity 2024-ի բացման պաշտոնական արարողությունը, հայտնել է «Պիրվելի առխի»-ն։
Ըստ հաղորդագրության՝ դասընթացի շտաբային և դաշտային բաղադրիչներին մասնակցում են նաև Վրաստանի ՆԳՆ ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության վարչության և Վրաստանի երկաթուղու ներկայացուցիչներ։
Eternity 2024-ը նպատակ ունի բարելավել միջգերատեսչական համակարգումը և արտակարգ իրավիճակների հաղորդակցությունը բազմազգ միջավայրում, ինչպես նաև ռիսկերի կառավարումն ու փոխգործունակությունը: