Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերել JF-17C բազմանպտակային կործանիչներ, որոնք համատեղ մշակվել են Չինաստանի և Պակիստանի կողմից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրանց՝ խոսքը Block 3 մոդիֆիկացիայի JF-17C ինքնաթիռի մասին է։ Նշվում է, որ ինքնաթիռներն «արդեն ընդգրկվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում» և այսօր ներկայացվել են երկրի նախագահ Իլհամ Ալիևին։
Նմանատիպ կործանիչների ձեռքբերման շուրջ Իսլամաբադի և Բաքվի միջև բանակցություններ ընթանում էին 2008 թվականի հունվարից: 2024 թվականի փետրվարին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանը և Պակիստանը 1,6 միլիարդ դոլարի պայմանագիր են կնքել JF-17C Block 3 անորոշ քանակի գնման համար:
Ինքնաթիռը մշակվել է չինական CAC ընկերության կողմից՝ Պակիստանի ֆինանսական աջակցությամբ: Կործանիչն իր առաջին թռիչքն իրականացրել էր 2003թ․ սեպտեմբերին։ 2009թ․ մարտին կնքվել էր Պակիստանին կործանիչներ մատակարարելու առաջին պայմանագիրը։ Ներկայում Պակիստանի ռազմաօդային ուժերն ունեն այս տեսակի 161 ինքնաթիռ: Բացի Պակիստանից, JF-17C-ը շահագործում են Նիգերիայի և Մյանմարի ռազմաօդային ուժերը։