Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դիմել են երկրի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել համաձայնագրերն ԱՄՆ-ի հետ և դադարեցնել USAID-ի նախագծերը, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։
Նա հայտնել է, որ Ադրբեջանը «սեփական ուժերով է ապահովել իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»։
«Ոչ ոք չի կարող մեզ որևէ բան թելադրել և միջամտել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ կհամարենք»,- ասել է Գաֆարովան՝ մեջբերելով երկրի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը։
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին, մեղադրել Երևանին «լայնածավալ սպառազինության» մեջ և ասել, որ ինքը «նախազգուշացնում է Հայաստանին վերջ տալ այս վտանգավոր խաղերին»։ Նա հայկական կողմին մեղադրել էր «մի կողմից խաղաղության մասին խոսելու, մյուս կողմից՝ սպառազինություն ձեռք բերելու մեջ»։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ընդգծել էր, որ ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանալ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա։
Ալիևը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հույս է հայտնել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ ջանքեր կգործադրվեն երկկողմ հարաբերությունների հետագա...