ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնել է Խորհրդի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը, որը կանցկացնի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով՝ 11:30-ին):
Միջազգային արդի խնդիրներին վերաբերող բաժնում ԵՄ խորհուրդը կքննարկի նաև իրավիճակն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Վրաստանում և Մոլդովայում։