Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան վերադարձի նախաձեռնող խումբ», հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ խումբն ստեղծվել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հրամանով՝ «Արևմտյան ադրբեջանական համայնքի» կողմից իրեն ուղղված կոչից հետո՝ «Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների՝ հայրենի հողեր վերադառնալու իրավունքի իրականացմանն աջակցելու նպատակով»։
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մտադիր է հասնել ադրբեջանցիների «վերադարձին» Հայաստան։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Գագիկ Մելքոնյանը և Հովիկ Աղազարյանը հոկտեմբերի 2-ին Armenia Today-ին մեկնաբանել էին Ալիևի հայտարարությունը։