Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է խաղաղության գործընթացն առաջ մղելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» կարևորությունը։
Այս մասին նա հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշելով, որ կողմերի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, և այս պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, Ալիևը կրկնել է Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառումը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Լոնդոնի և Բաքվի երկկողմ հարաբերությունները՝ բարձր գնահատելով British Petroleum-ի կողմից Ջրականում (Ջաբրայիլ) արևային մարտկոցների կայանի կառուցման նախագիծը։ Ալիևը նաև բարձր է գնահատել Ադրբեջանի ականազերծման հարցում ՄԹ աջակցությունը։
Նոյեմբերի 11-ին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել էր Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։