Թուրքիայի Մուղլա նահանգում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04:30-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։
Ցնցումները զգացվել են հարևան շրջաններում։