Բաքուն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական նիստն անցկացնել հունվարին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարին։ Ամեն դեպքում, մենք դա առաջարկել ենք»,- Ալիևի խոսքերը մեջբերում են տեղական լրատվամիջոցները։
Նա նաև հայտարարել է, որ եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ պետք չէ։ «Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի»,- ասել է նա։
2024 թվականի դեկտեմբերի 18-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ մոտ ապագայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի Սահմանազատման և սահմանային հարցերի հանձնաժողովների հանձնաժողովների նիստը։ Նա միաժամանակ նշել է, որ հանդիպման ժամկետի վերաբերյալ կողմերի միջև պայմանավորվածություն չկա։ Հանձնաժողովների վերջին նիստը կայացել էր 2024 թվականի նոյեմբերի 1-ին։