Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը քննարկել են Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները, հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը:
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղարի այցը Հայաստան և ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, որոնք հիմնված են Հայաստան-Իրան երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա: Ահմադիանն, իր հերթին, նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին:
Գոհունակությամբ արձանագրելով Հայաստան-Իրան երկկողմ զարգացող հարաբերությունները՝ զրուցակիցները քննարկել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել համագործակցության նոր ուղիները: Անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ:
Ահմադիանը Հայաստան էր ժամանել հունվարի 8-ին։ Մինչ այդ նա այցելել էր Բաքու, որտեղ, ըստ իրանական լրատվամիջոցների, քննարկել էր քաղաքականության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
2023թ․ նոյեմբերին Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարները քննարկել էին հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Էրդողանն Ալիևի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները և աջակցություն հայտնել Բաքվին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Բաքվին։ Ինչպես...