Ռուսաստանը պետք է հասնի հրադադարի, այլապես «աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում կարող է փոխվել ոչ հօգուտ Մոսկվայի». հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքով՝ կողմերից ոչ մեկը տարածքային ձեռքբերումներ չունի։
Ղարաբաղի իշխանությունները պնդում են, որ Ադրբեջանի կողմից կռվում են վարձկաններ Սիրիայից, ինչպես նաև՝ ռազմական մասնագետներ Թուրքիայից: Բացի այդ, Ադրբեջանը օգտվում է թուրքական ռազմական տեխնիկայից։ Կան և անօդաչու թռչող սարքեր, և համազարկային կրակի համակարգեր, և հրետանի։ Թռչում են նաև թուրքական F-16-երը։ Ինչպես Թուրքիայի անձնակազմի, այնպես էլ նրանց սպառազինության մասնակցությունը փաստ է։ РБК-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
«Ռուսաստանը ՄԽ համանախագահ երկրներից մեկն է և ունի առանցքային դեր։ Գիտեք, որ երեկ, այսօր երկու երկրների ղեկավարները, ԱԳ նախարարները, պատգամավորները կապի մեջ են։ ՌԴ-ն կատարում է իր գործառույթները որպես միջնորդ երկիր։ Բայց պետք է ասեմ, որ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագներից միայն Ռուսաստանն ունի գործիքակազմ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Մենք ունենք դրա փորձը 2016թ․-ին»,- ասել է Մայիլյանը։
ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանի միջնորդության շնորհիվ պատերազմը դադարեցվել է 1994-ին եւ 2016-ի ապրիլին: «Այս ամենն ապացուցում է, որ հենց Ռուսաստանն ունի այդ հնարավորությունները, և այդ ռեսուրսները պետք է կիրառվեն»,- հայտարարել է նա։