Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով՝ ռուս լրագրողին վիրահատում են: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ հակառակորդը հրթիռակոծում է Շուշին։ Այսօր հակառակորդի կողմից երկու անգամ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին թիրախավորել է։
Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Արտասահմանյան և հայաստանյան մի քանի լրագրողներ վիրավորվել են։
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով։